Թուրքիայում հոլանդացի լրագրող է ձերբակալվել` Էրդողանին քննադատելու համար![]() 24 ապրիլի 2016 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ի առավոտյան հոլանդացի լրագրող է ձերբակալվել Թուրքիայում Twitter սոցիալական ցանցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին քննադատական հրապարակումներից հետո: Այդ մասին հայտնի է դարձել Twitter-ի նրա էջից, հայտնում է Tert.am-ը Hurriyet Daily News-ի վրա հղումով: «Ոստիկանությունը դռան առաջ է»,- գրել է թուրքական ծագմամբ լրագրող Էբրու Ումարը: Ումարը օրերս Էրդողանին քննադատող հոդված էր գրել հոլանդական Metro պարբերականի համար, որի հատվածները նա այնուհետև տեղադրել է Twitter-ի իր էջում, ինչն էլ հանգեցրել է նրա ձերբակալությանը: «Ես ազատ չեմ, մենք գնում ենք հիվանդանոց» բժշկական հետազոտության համար մինչև դատախազներին հանդիպելը գրել է նա իր երկրորդ հաղորդագրությունում: Նիդերլանդների արտգործնախարարությունը Twitter-ի իր էջում հայտնել է, որ սերտ կապի մեջ է Ումարի և «տեղական իշխանությունների» հետ, և որ Ստամբուլում Նիդերլանդների դեսպանատունը «ակտիվորեն ներգրավված է» գործի մեջ, որը գտնվում է իր ուշադրության կենտրոնում: Ումարը պարբերականում գրել է Թուրքիայի և Նիդերլանդների միջև դիվանագիտական վեճի մասին: Ավելի վաղ Նիդերլանդների դեսպան Կորնելիս վան Ռիժը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն՝ հոլանդական լրատվամիջոցներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարների հրապարակման վերաբերյալ բացատրություն տալու: Վան Ռիժն իր հերթին թուրքական իշխանություններին խնդրել է բացատրել նամակի հետ կապված իրադրությունը, որը Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսարանն ուղարկել է Նիդեռնալներում գործող թուրքական կազմակերպություններին: Լրատվամիջոցների տվյալներով՝ այդ նամակով Անկարան կոչ է արել հյուպատոսարանին տեղյակ պահել Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորանքների ու բացասական մեկնաբանությունների մասին: «Թուրքիային քննադատողների համար սա ազդանշան է, որ էրդողանը, որին վաղուց են մեղադրում իր քաղաքականությանը դեմ արտահայտվող անձանց նկատմամբ խիստ միջոցներ կիրառելու համար, այժմ չարաշահում է հնացած եվրոպական օրենքները` փորձելով լռեցնել իր արտերկրյա ընդդիմադիրներին»,-գրել է այդ առիթով The Washington Post-ը: Թուրքական դիվանագիտական աղբյուրները հրաժարվում են իրավիճակը մեկնաբանելուց: Ավելի վաղ թուրքական իշխանություններին հաջողվեց ազդել Գերմանիայի կառավարության վրա և հասնել նրան, որ գերմանացի երգիծաբան Յան Բերմերմանին քրեորեն հետապնդեն: Վերջինս ZDF հեռուստաալիքի եթերում քննադատական բանաստեղծություն էր ընթերցել Էրդողանի մասին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |