Վարչապետ. Բանակը սպառազինելու ֆինանսական խնդիր չունենք, գործընթացն առաջ է գնում![]() 24 ապրիլի 2016 - 14:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն բանակը սպառազինելու ֆինանսական խնդիր չունի: Այս մասինԾիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ «Մենք որևէ ֆինանսական խնդիր չունենք մեր բանակը սպառազինելու, դա որևէ մեկի համար թող չդառնա քննարկման առարկա», - ասել է Աբրահամյանը։ Հարցին, թե սպառազինության հետ կապված պայմանագրերն ի՞նչ ընթացքի մեջ են, վարչապետը պատասխանել է. «Իրենց բնականոն հունով ընթանում են, մենք որևէ խնդիր չենք ունենալու»։ 2015-ին Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր կնքեցին, որով Հայաստանը 200 միլիոն դոլարի արտահանման վարկ կստանա՝ Ռուսաստանից նորագույն զինատեսակներ գնելու համար: 2015-ի հուլիսին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է պայմանագիրը։ ԱԺ ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողավի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ապրիլի 11-ին հայտարարել է, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է: ՌԴ-ից գնվող զենքի գործարքով պարտավորությունների իրականացումը կվերահսկվի ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |