Կանաչների կուսակցության համանախագահը հուսով է` հունիսի 2-ին Բունդեսթագը կընդունի Ցեղասպանության մասին բանաձևը![]() 24 ապրիլի 2016 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նա նաև տեղադրել է Ծիծեռնակաբերդում իր 2015թ. լուսանկարը և հույս է հայտնել, որ հունիսին Բունդեսթագը վերջապես կընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության, ասորիների և Օսմանյան կայսրության քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի օրն է: Վերջապես նախանշաններ կան, որ հունիսի 2-ին Բունդեսթագը կընդունի Ցեղասպանության և Գերմանիայի պատասխանատվության մասին համատեղ բանաձևը»,-գրել է նա, #Aghet հեշթեգով, հայտնում է Armenia Today-ը: Փետրվարի 25-ին քվեարկությունը Բունդեսթագում հերթական անգամ հետաձգվեց: Ավելի ուշ նախանշվեցին ժամկետները, երբ Գերմանիայի խորհրդարանում քվեարկության կդրվի «1915թ. իրադարձությունները, որպես ցեղասպանություն Ճանաչելու մասին» նախագիծը։ Քննարկումը նախատեսված է անցկացնել 2016-ի հունիսին: Հայոց ցեղասպանության մասին նախագծի քննարկումը ավելի վաղ նախատեսվում էր Բունդեսթագ ներկայացնել 2015-ի ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին: Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակելով ցեղասպանություն: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |