Մոսկվայում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը. Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց է![]() 24 ապրիլի 2016 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ՀԱՊԿ-ում ՀՀ և Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցչությունների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում գտնվող 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված արարողությանը մասնակցել են նաև Մոսկվայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու հազարավոր մոսկվաբնակ հայեր: Այնուհետև Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ տեղի է ունեցել սրբադասված նահատակների բարեխոսության կարգը: Ավելի ուշ Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ մեկնարկել է Ցեղասպանության հիշատակին նվիրված հանրահավաքը: Դեսպանատան շենքը շրջափակվել է ոստիկանության և հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցների կողմից, Life-ru-ին հղումով գրում է Tert.am-ը: Մեծ երթ Ամստերդամում. Հայոց ցեղասպանության մասին բրոշյուրներ են բաժանվել Վաշինգտոնի և Գլենդելի հայ համայնքները մոմավառություն են անցկացրել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ ավանդական ցույցը տեղափոխվել է` լարված և բարդ իրավիճակի պատճառով Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |