Սիրիական բանակը Հալեպում հետ է մղել ահաբեկիչների հարձակումը24 ապրիլի 2016 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչների հարձակումը Հալեպի Ար Ռաշիդին և Դահիա ալ Ասադ թաղամասերի վրա: Ոչնչացվել են գրոհայինների կրակակետերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ աղբյուրի, գրոհայինները գնդակոծել են Հալեպի թաղամասերը ականանետերից և հրթիռային կայանքներից: Կառավարական զորքերն ավիացիա և հրետանի են կիրառել ահաբեկիչների դեմ: Պաշտոնապես Հալեպի շրջակայքում, ինչպես և ամբողջ Սիրիայում, հրադադարի ռեժիմ է գործում, սակայն Սիրիայի զինվորական հրամանատարությունը բազմիցս է հայտարարել հրադադարի խախտումների մասն զինյալ խմբավորումների կողմից, որոնք կանոնավոր կերպով գնդակոծում են Հալեպի այն թաղամասերը, որտեղ քրիստոնյա արաբներ են ապրում, հայեր և քրդեր: Պարբերաբար հրթիռակոծվում են նաև Հալեպի կենտրոնական թաղամասերը: Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քիրբին խոստովանել է, որ Հալեպի շրջանում կարող են գործել «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները: Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստատվել փետրվարի 27-ից:Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Այն չի տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի ԱԺ–ում 1 րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հիշատակը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է |