ՀՀ-ն ներկայացնող ըմբիշ Կետոևը՝ վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիր

ՀՀ-ն ներկայացնող ըմբիշ Կետոևը՝ վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիր

PanARMENIAN.Net - Մոնղոլիայում ավարտված Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի եզրափակիչ օրը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նորեկ Գեորգի Կետոևը (97 կգ) ոսկե մեդալ է նվաճել:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը վստահ հաղթանակներով հասել էր եզրափակիչ (11:0, 11:0 և 7:0), որտեղ 4:3 հաշվով հաղթել է ուզբեկ ըմբիշ Մագոմեդ Իբրագիմովին:

Ուլան Բատորում ավարտված վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականները նվաճել են Օլիմպիական խաղերի երեք ուղեգիր (Արսեն Ջուլֆալակյան (75 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ) և ազատ ոճային ըմբիշ, 97 կգ քաշային Գեորգի Կետոև):

Վարկանիշային երրորդ մրցաշարը կկայանա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, մայիսի 6-8-ը:

Կարդացեք նաև՝ Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին. Ինչն է խթանել, ինչը՝ կանգնեցրել

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---