Թալիշում վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է՝ դրական տեղաշարժով![]() 24 ապրիլի 2016 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հայկ Մինասյանի վիճակը ծանր է: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից: «Երեկ բժիշկները հայտնել էին, որ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն արդեն այսօր նկատվել է դրական տեղաշարժ: Վիճակը, նրանց գնահատմամբ, կայուն ծանր է», -փոխանցել են ՊՆ-ից, գրում է Panorama.am-ը: Հայկ Մինասյանը պայմանագրային զինծառայող է, Վարդենիսից: Ապրիլի 23-ին՝ 15:55-20:00 ընկած ժամանակահատվածում, շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ), արևելյան (Ասկերան) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի ականանետերից ինտենսիվորեն արկակոծել է պաշտպանության բանակի մարտական հենակետերը: Կիրառվել են 60 (14 արկ) և 82 (99 արկ) միլիմետրանոց ականանետեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու և առաջնագծում տիրող իրադրությունը կայունացնելու համար դիմել են կանխարգելիչ գործողությունների: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |