Անտեսելով Վրաստանի իշխանության հորդորը, մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանատան մոտ

Անտեսելով Վրաստանի իշխանության հորդորը, մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանատան մոտ

PanARMENIAN.Net - Վրաստանի հայ համայնքը՝ հաշվի առնելով երկրի իշխանությունների հորդարը, որոշել էր ապրիլի 24-յան ավանդական ցույցն անցկացնել ոչ թե Թուրքիայի դեսպանատան մոտ, այլ Հավլաբարի Սբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում:

Մի խումբ ցուցարարներ, այնուամենայնիվ, գնացել են Հավլաբարից Ճավճավաձեի պողոտա, որտեղ գտնվում է Թուրքիայի դեպանատունը, ու բողոքն անցկացրել դիվանագիտական ներկայացուցչության մոտ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թբիլիսի մեկնող ադրբեջանական պատվիրակությանը, որը մտադիր էր ցույց կազմակերպել ՀՀ դեսպանատան առջև, թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան:

Ադրբեջանի «Սփյուռքի միջազգային կենտրոն» կազմակերպության նախագահ Իսմայիլ Աղաևը, փոխնախագահ Սամիր Ադիգյոզելլին և Վրաստանում այդ կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Նամիգ Իսաևը ձերբակալվել են Վրաստանի սահմանապահների կողմից: Աղաևին և Իսաևին սահմանային անցակետից հետ են ուղարկել, իսկ Սամիր Ադիգյոզելլին ուղարկել են Ադրբեջան` Գարդաբանիում 2 ժամ պահելուց հետո:

Photo: Hayk Sahakyants
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---