«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրն է Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիից![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում առաջին անգամ տեղի է ունեցել «Ավրորա» մարդասիրական մրցանակի շնորհման արարողությունը: Առաջին մրցանակին է արժանացել Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիից: Բարանկիցեն Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ընթացքում և դրանից հետո փրկել, բուժել, օգնել և ոտքի է կանգնեցրել հազարավոր երեխաների: Նրա հիմնած Խաղաղության Տուն (Maison Shalom) կոչվող կազմակերպությունը օգնում է Բուրունդիի բոլոր էթնիկ խմբերի երեխաներին։ Իր առաքելությունն սկսելու պահից, նա օգնել է ավելի քան 30.000 որբ և կարիքավոր երեխաների։ Բարանկիցեն արժնացավ $100 հազար պարգևի, ինչպես նաև` իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին $1 մլն դրամաշնորհի ներկայացնելու իրավունք: Նա ներկայացրեց դրամաշնորհի Fondation du Grand-Duc et de la Grande-Duchesse, Fondation Jean-Francois Peterbroeckas և Fondation Bridderlech Deelen կազմակերպությունները: Մյուս երեք հավակնորդից յուրաքանչյուրը ստացել է $25.000-ի դրամաշնորհ տրամադրելու իրավունք: Բարանկիցեն ստացել է մրցանակն աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի ձեռքերից: Մրցանակաբաշխությունը վարել են Washington Post խմբագիր Դևիդ Իգնեյշիուսն ու օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով: Դափնեկիրն ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգև եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երեւանում։ Կարդացեք նաև. «Ավրորա» մրցանակաբաշխությունը. Հայկական արմատներով գլոբալ մրցանակի նպատակն ու տեսլականը ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |