Նյու Յորքի կենտրոնում հազարավոր մարդիկ հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը25 ապրիլի 2016 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Հազարավոր մարդիկ ապրիլի 24-ին հավաքվել էին Նյու Յորքի Թայմս սքուերում` հարգելու համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Շատերը կրում էին Հայաստանի դրոշներ` կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է AM New York-ը: Շատերը կրում էին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված գրություններով շապիկներ, ոմանք կրում էին «Մի ժխտեք» կոչով պաստառներ: «Իմ երեխաների համար կարևոր է մասնակցությունը, ուղղակի այս ամենի մաս լինելու համար: Ես մշտապես ասում են նրանց, որ նրանք ուղղակի չեն կարող մոռանալ այն, ինչ պատահել է»,-ասել է Նյու Ջերսիի նահանգի Բերգեն շրջանի 50-ամյա բնակիչ Վիոլետ Դաբաղյանը: Նա հավելել է, որ իր տատիկը Ցեղասպանությունը վերապրածներից մեկն է, նրան թույլ են տվել ապրել միայն այն պատճառով, որ նրա պապը բժիշկ է եղել և ստիպված է եղել բուժել զինվորներին: Սենատոր Չարլզ Շումերը վրդովեցնող է համարել այն, որ Ցեղասպանությունը պատշաճ կերպով ճանաչված չէ: «Մենք պարտավոր էինք անել դա հանուն նրանց, ով չի կարող խոսել: Ամեն անգամ, երբ ցեղասպանություն է տեղի ունենում, մենք ասում ենք, որ այլևս երբեք թույլ չենք տա, որ դա կրկնվի: Ազատության արձանը տեղադրված է հանուն դրա և Հայոց ցեղասպանությունն այն պատմական փաստերից մեկն է, որի համար կանգնեցվել է այդ արձանը»,-ասել է Շումերը` դիմելով ցուցարարներին: Ընթերցեք նաև. Լոս Անջելեսում 60.000 մարդ է մասնակցել Թուրքիայի հյուպատոսության մոտ ցույցին Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին» Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը |