Ղարաբաղյան հարցի վերաբերյալ նախաձեռնությունները ՄԱԿ-ում խոչընդոտում են բանակցություններին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նախաձեռնությունները ՄԱԿ-ում խոչընդոտում են բանակցություններին: Նա նշել է, որ «ջանքերը պետք է ուղղվեն հիմնական սկզբունքների համաձայնեցմանը, այլ ոչ թե շեղվեն այլ բաների վրա»: Յուրի Մերզլյակովն ասել է, որ եթե հարցը քննարկվի ՄԱԿ-ի շրջանակներում, հայկական կողմի հայտնի արձագանքը, որը պահանջում է բանակցություններում ընդգրկել նաեւ Լեռնային Ղարաբաղը, անցանկալի կլինի: Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի բանաձեւերում միակ դիմումը Հայաստանին հետեւյալն է` ներգործել Ղարաբաղի վրա: Ուստի եւ Հայաստանը հայտարարում է, որ եթե հարցը տեղափոխվի ՄԱԿ, Ադրբեջանը ստիպված կլինի խոսել Լեռնային Ղարաբաղի հետ: Ռուս համանախագահը համոզված է, որ բանակցային գործընթացի համար դա ցանկալի չէ, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---