Մոսկվայի հայ բժիշկներն անվճար բուժօգնություն են ցուցաբերում վիրավոր զինվորներին ՀՀ-ում և ԼՂՀ-ում![]() 25 ապրիլի 2016 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում քառօրյա լայնածավալ մարտերի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց նեղ մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալներում վիրահատություններ են կատարում Մոսկվայի հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի բժիշկները: Ասոցիացիայի անդամ, Մոսկվայի Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի վիրաբույժ-օրթոպեդ, բժշկական գիտությունների թեկնածու Գրիգոր Կարապետյանի խոսքերով` բարեգործական ծրագրի առաջին փուլի շրջանակում Երևան և Ստեփանակերտ են ժամանել չորս բժիշկներ, ովքեր արդեն վիրահատել են մարտերի հետևանքով վիրավորված վեց զինվորական քաղաքացիական անձանց, տեղեկացնում է զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան: Նրանց վիճակը գնահատվում է բավարար: Զինվորական հոսպիտալներում Մոսկվայից ժամանած բժիշկները հիմնականում կատարել են ներհոդային բարդ վիրահատություններ: Ապրիլի 23-ին ՊՆ ԿԿԶՀ-ում ասոցիացիայի բժիշկների կողմից իրականացվել է վերջին վիրահատությունը: ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Լևոն Ժամագործյանի պնդմամբ` նմանօրինակ վիրահատություններ ՀՀ բուժհաստատություններում, այդ թվում՝ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հաճախ են կատարվում, սակայն մեր հայրենակիցների բարեգործական նախաձեռնությունը միանշանակ արժանի է մեծ գնահատանքի, ըստ այդմ` երկկողմ գործակցությունը շարունակական է լինելու: Մասնավորապես ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Հայաստանի և Արցախի զինվորական հոսպիտալներում նոր վիրահատություններ կատարելու նպատակով մայիսին Մոսկվայից կժամանեն ևս երկու բժիշկ-մասնագետ: Ինչպես տեղեկացրել է Մոսկվայի Յուդինի անվան 79-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Արտակ Մացակյանը, նախատեսվում են նաև բժիշկների փոխայցելություններ փորձի փոխանակման և վերապատրաստման նպատակով: Ըստ նպատակահարմարության` բարդ վիրահատությունների անհրաժեշտություն առաջանալու դեպքում հիվանդները անվճար հիմունքներով կտեղափոխեն նաև Մոսկվա, որտեղ կցուցաբերվի բարձր մակարդակի բուժօգնություն: Հայաստան կատարած այցի շրջանակում Մոսկվայի հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի բժիշկները, անվճար վիրահատություններից բացի, ՊՆ ԿԿԶՀ-ին նվիրաբերել են ոսկրային կոտրվածքների վիրահատական միջամտությունների և հետագա բուժման համար նախատեսված բժշկական մի շարք գործիքներ ու սարքավորումներ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում Ադրբեջանի քառօրյա ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի մոտ 122 վիրավոր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |