Օբնինսկի հայ համայնքը «ՈւԱԶ» մեքենաներ է նվիրաբերել ԼՂ պաշտպանության բանակին![]() 25 ապրիլի 2016 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքի հայ համայնքի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին է նվիրաբերվել 6 «ՈւԱԶ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենա: Ավտոմեքենաներն ապրիլի 24-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԼՂՀ ՊԲ-ի շտաբի պետ Կամո Վարդանյանին են հանձնել Օբնինսկի հայ համայնքի ներկայացուցիչ Նվեր Դանիելյանը և բարեգործական միջոցառման արցախյան ներկայացուցիչ Արայիկ Հակոբյանը, հայտնում է Արցախպրեսը: Նվիրատվության կազմակերպիչներին և Օբնինսկի հայ համայնքին անձամբ շնորհակալություն է հայտնել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում Հակոբյանը հայտնել է, որ ավտոմեքենաների նվիրատվության կազմակերպիչը Օբնինսկում բնակվող արցախցի Մհեր Գաբրիելյանն է, ով ապրիլյան քառօրյա մարտերի օրերին գտնվել է առաջնագծում և վերադառնալուց հետո տեղի հայ համայնքի ուժերով կազմակերպել է ավտոմեքենաների ավտոմեքենաների ձեռբքերման և նվիրատվության գործընթացը: Հակոբյանը նշել է, որ Օբնինսկի հայ համայնքի կողմից նմանատիպ աջակցություներն Արցախին շարունակական են լինելու: Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարինապրիլի 4-20-ը փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, մոտ $6 մլն 890.000 (3.317.000.000 դրամ)։ Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին` Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT` ARTSAM22 Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ). Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար). Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո). Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի): Փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների նախարարության կայքում: Photo` Artsakhpress
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |