Արցախի ազատամարտիկների միությունը ՊԲ-ին ավելի քան 500 մլն դրամ է հանգանակել25 ապրիլի 2016 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ամբողջ երկայնքով հակառակորդի լայնածավալ հարձակման առաջին իսկ պահից, իր ամբողջ ներուժը հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման և անվտանգության ապահովման գործին նպատակաուղղել է նաև Արցախի ազատամարտիկների միությունը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Բացի այն, որ առաջնագծում շարունակում են մարտական խնդիր կատարել հազարավոր ազատամարտիկներ, միությունը պարբերաբար հանդես է գալիս նաև հանրապետության պաշտպանական ներուժի հզորացմանը միտված նյութական աջակցության տարբեր ծրագրային նախաձեռնություններով: Այս համատեքստում, օրերս, միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և ԱԱՄ վարչության որոշմամբ, որպես օգնություն, ՊԲ-ին տրամադրվել է 543 մլն դրամ: Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարինապրիլի 4-20-ը փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, մոտ $6 մլն 890.000 (3.317.000.000 դրամ)։ Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին` Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT` ARTSAM22 Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ). Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար). Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո). Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի): Փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների նախարարության կայքում: Օբնինսկի հայ համայնքը «ՈւԱԶ» մեքենաներ է նվիրաբերել ԼՂ պաշտպանության բանակին Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը Հանրապետության տոնի առթիվ վարչապետն ու նախագահը պետպարգևներ են հանձնել Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում Վանաձոր-Ալավերդի-Այրում- Բագրատաշեն ճանապարհը փակ է Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել |