Պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհուրդ կստեղծվի25 ապրիլի 2016 - 16:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է ՀՀ պաշտպանության նախախարին կից հասարակական խորհրդի կազմավորման գործընթաց: Գործընթացը կմեկնարկի ի կատարումն «ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 18-ի №16 արձանագրային որոշման մեջ լրացում կատարելու և ՀՀ նախարարին կից հասարակական խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» 26.11.2015թ. №52 և «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 31.03.2016թ. №337-Ն որոշումների: Հասարակական խորհրդի կազմավորումն իրականացվում է կամավորության սկզբունքով: Հասարակական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնք ունեն ոլորտում առնվազն երկու տարվա մասնագիտական փորձառություն: Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից` դիմում պաշտպանության նախարարին, ինքնակենսագրություն, բնութագիր - երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից, տեղեկանք առաջադրող կազմակերպության գործունեության մասին: Հայտերն ընդունվում են ապրիլի 25-ից մինչև մայիսի 15-ը: Հայտերը կարելի է ուղարկել փոստով. ք. Երևան, Բագրևանդի 5 հասցեով` ծրարի վրա կատարելով «Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը: Տեղեկությունների համար զանգահարել 010 523482 հեռախոսահամարով: Ապրիլի 25-ին Ազգային ժողովի քառօրյա նիստերի մեկնարկին ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ԱԺ ղեկավարությանն առաջարկել է խորհրդարան հրավիրել Պաշտպանության նախարարության ղեկավարությանը` նախարար Սեյրան Օհանյանին և Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովին, քանի որ ունեն բազմաթիվ հարցեր, որոնք մինչ այժմ պատասխաններ չեն ստացել: Ընթերցեք նաև. Ընդդիմադիրները պահանջել են ԱԺ հրավիրել Օհանյանին և Խաչատուրովին՝ հարցերին պատասխանելու Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |