Պեսկով. Կրեմլում իրավիճակը Ղարաբաղում փխրուն են գնահատում25 ապրիլի 2016 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Կրեմլում իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում գնահատում են որպես շատ փխրուն: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Որպես շատ փխրուն»,-ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ապրիլի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան կարգավորման կամ բանակցային գործընթացի վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ներկայացրել Երևանում: «Շինծու ինչ-որ հարցեր, ինչ-որ բաներ տարածել պետք չէ: Ասեկոսեների հիման վրա եզրակացություններ անելու իմաստ էլ չկա: Լավրովը հայտարարեց, որ այսօր ջանքերը պետք է ուղղված լինեն հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, այլ միջոցների հայթայթմանը, որ կայունություն ստեղծվի, որպեսզի ապահովվի անվտանգությունը տարածաշրջանում, հնարավոր լինի ավելի հարմար նպաստավոր պայմաններում բանակցությունները շարունակել: Լավրովը առաջարկների փաթեթ չի բերել»,– շեշտել է ՀՀ արտգործնախարարը: Ընթերցեք նաև. ԱԳ նախարար. Լավրովը Երևանում ԼՂ կարգավորման վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ներկայացրել Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |