ՊՆ-ն՝ բանակի մատակարարներին. Չարաշահումները բացառող լրացուցիչ մեխանիզմներ են մշակվելու![]() 25 ապրիլի 2016 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է մատակարար ընկերությունների ներկայացուցիչներին: Նախարարը ընդգծել է նրանց կողմից իրականացվող գործունեության կարևորությունը զինված ուժերի վրա դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար: Մասնակիցներին նաև ներկայացվել են պաշտպանության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքները: Հատուկ ընդգծվել է, որ ՀՀ ՊՆ-ն գործող օրենսդրության շրջանակում հատուկ ուշադրություն է դարձնում գնումների և մատակարարումների ոլորտում բարեվարքության ու էթիկայի նորմերի պահպանման հարցերին և միջազգային լավագույն փորձի հենքի վրա մշակվելու են շահերի բախումը, անբարեխիղճ մրցակցությունը կանխող և չարաշահումները բացառող լրացուցիչ մեխանիզմներ, փոփոխվելու է գործընթացների կազմակերպչական մշակույթը: Սեյրան Օհանյանն անդրադարձել է նաև առկա ռազմաքաղաքական իրավիճակին և մատակարար կազմակերպություններին հորդորել ստեղծված իրադրության պայմաններում էլ ավելի մեծ ուշադրություն հատկացնել սեփական աշխատանքի նկատմամբ ներքին վերահսկողությանը և առավել մեծ պատասխանատվությամբ վերաբերվել մատուցվող ծառայությունների և մատակարարվող ապրանքների որակին ու ապահովման ժամկետներին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |