Բուդապեշտում սպանված Գուրգեն Մարգարյանի անունով ծառուղի եւ թանգարան կբացվի Երեւանում

PanARMENIAN.Net - Երեւանի Աջափնյակ համայնքում կբացվի Հունգարիայում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի անունը կրող թանգարան եւ ծառուղի: Այդ կապակցությամբ Երեւանի քաղաքապետարան են ներկայացվել համապատասխան փաստաթղթեր, իսկ ներկայումս նախագիծը քննարկման փուլում է: Ըստ նախագծի, ծառուղում կկանգնեցվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը, իսկ յուրաքանչյուր ծառ այստեղ կկրի Երեւանի Աջափնյակ համայնքում բնակվող եւ Ղարաբաղյան պատերազմում զոհված մարտիկի անունով: «Նրանք բոլորն ընկան թշնամու դեմ պայքարում, մենք չենք կարող նրանց առանձնացնել: Համոզված եմ, որ մենք խնդիրներ չենք ունենա, քանի որ մեր նախաձեռնությունն արդար է»,-հայտարարել է «Գուրգեն Մարգարյան» հասարակական կազմակերպության նախագահ, ճարտարապետ Վահագն Ասատրյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Երկու սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---