Հակառակորդի արկակոծությունից Մարտակերտում տներ են ավերվել26 ապրիլի 2016 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանական կողմի արկակոծության հետևանքով Մարտակերտում ավերածություններ են եղել: Այս մասին հայտնել է Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» թերթի խմբագիր Լուսինե Զաքարյանը: «Ամբողջ գիշեր Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը մի քանի տեղերից կրակում էր: Արկերի ընկած տեղերից պարզ երևում է, որ նրանք թիրախ էին ընտրել հենց խաղաղ բնակչությանը, քանի որ ավերածությունները եղել են հիմնականում քաղաքի կենտրոնում: Ամբողջությամբ և մասնակի ավերվել են տներ, խանութներ և համայնքային նշանակության այլ օբյեկտներ և ենթակառուցվածքներ»,- ասել է Զաքարյանը: Նրա խոսքով, առայժմ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան, գրում է Արցախպրեսը: Նա նաև հավելել է, որ արկակոծությունից քաղաքի բնակչությունը խուճապի չի մատնվել, նրանք պատսպարվել են ապաստարաններում, իսկ առավոտյան անցել իրենց աշխատանքին: Իսկ ինչ վերաբերում է Մատաղիս բնակավայրին, ապա գյուղի դպրոցի տնօրեն Գեղամ Աղաջանյանն ասել է. «Բարեբախտաբար, այս անգամ լուրջ վնասներ չեն հասցվել գյուղին»: Նրա խոսքով, բնակիչները մասնավոր գույքի մասով որոշակի վնասներ են կրել, սակայն առանձնատներն ու համայնքային նշանակության օբյեկտներն հիմնականում անվնաս են մնացել: Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ): Հրետանային կրակ է վարվել նաև Մատաղիսի ուղղությամբ (8 արկ): ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա, մասնավորապես` 60 (26 արկ), 82 (75 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (7 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ), ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (200 կրակոց), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանք և տանկ: Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում` մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) և Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.): Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են |