Արոնյանը Ստավանգերում 6-րդ ոչ ոքին է խաղացել. 6-րդ տեղում է![]() 26 ապրիլի 2016 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 6-րդ անգամ ոչ ոքի է խաղացել Ստավանգերի մրցաշարում: Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն էր: Պարտիան ավարտվել է ոչ ոքի արդյունքով: Հայ շախմատիստը 3 միավորով 6-րդ տեղում է: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Պավել Էլջանովն է: Մրացաշարում գրոսմայստերի մրցակիցներն են Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լի Չաոն, Պավել Էլյանովը, Պենդալա Հարիկրիշնան և Նիլս Գրանդելիուսը։ Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (2007,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ: Կարդացեք նաև՝ Ձախողում՝ շահեկան դիրքերում. Ինչպես Արոնյանը տապալեց Հավակնորդների մրցաշարերը ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |