«Բորուսիայի» գործադիր տնօրեն. Չեմ կարծում, թե կկարողանանք երկարաձգել Մխիթարյանի պայմանագիրը26 ապրիլի 2016 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն հայտարարել է, որ ամռանը թիմը կկորցնի իր հիմնական խաղացողներից մեկին` դա անխուսափելի է: «Չեմ կարծում, թե կկարողանանք միաժամանակ երկարաձգել Մխիթարյանի, Հյումելսի և Գյունդողանի պայմանագրերը։ Միևնույն ժամանակ, բացառում ենք, որ երեքն էլ կհեռանան «Բորուսիայից», ասել է նա: Ըստ Վացկեի, Հյումելը եթե հեռանա, ապա միայն «Բավարիա»: «Նա շատ անձնական կապեր ունի այդ ակումբի հետ: Նա և նրա ամբողջ ընտանիքը Մյունխենից են»,-պարզաբանել է Վացկեն, հայտնում է sports.ru-ն: «Մաթսի համար դա գումարի հարց չէ: Եթե նա ցանկանա հեռանալ, ստիպված կլինենք ընդունել դա: Իսկ թույլ կտանք, թե ոչ` դա արդեն այլ խոսակցություն է»,-ասել է Վացկեն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մխիթարյանի ծառայություններով, հետաքրքրվում է Լոնդոնի «Չելսին»։ Ակումբը պատրաստ է հայ ֆուտբոլիստի համար 60 մլն եվրո վճարել։ Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, ամռանը կփոխի ակումբը, քանի որ «Բորուսիայի» հետ նոր պայմանագրի վերաբերյալ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: «Յուվենտուսը» հուսով է այս ամառ իր կազմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին, չնայած, որ նրանով հետաքրքրվում է նաև «Արսենալը»: Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը շատ հզոր և արդյունավետ խաղ է ցուցադրում: Նա մասնակցել է Գերմանիայի առաջնության 29 խաղի` դառնալով 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Եվրոպայի լիգայում Մխիթարյանը մասնակցել է 15 խաղի` դառնալով 7 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ընթերցեք նաև. Աղբյուր. «Չելսին» Մխիթարյանի համար 60 մլն եվրոյից ավելի է առաջարկել Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |