Մոգերինի. Թուրքիան դեռ հեռու է ԵՄ-ին անդամակցելուց![]() 26 ապրիլի 2016 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան դեռևս հեռու է Եվրամիությանն անդամակցելուց, Անկարայի բանակցությունները ԵՄ հետ Բրյուսելի համար միակ միջոցն է նպաստելու երկրի արդիականացմանը: Այսպիսի հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «Մենք դեռ հեռու ենք դրանից: Դա կախված է բանակցությունների ընթացքից»,-ասել է Մոգերինին ֆրանսիական France Inter ռադիոկայանի եթերում` պատասխանելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ժամկետների մասին հարցին: Նա նշել է, որ բալկանյան երկրներն արդեն երկար տարիներ է բանակցում են, սակայն «դեռ հեռու են անդամակցությունից»: «Ես վստահ եմ, որ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունները միակ հնարավորությունն են օգնելու Թուրքիային երկրի արդիականացման, հիմնարար իրավունքների, այդ թվում ԶԼՄ-ների և խոսքի ազատության պահպանման հարցում»,-ասել է Մոգերինին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 14-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: 17 գլուխ դեռ փակ է մնում: 2014-ի հոկտեմբերի 16-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարացման հարցում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |