Հալաբյանում ավտոբուսը հեռացվել է, երթևեկությունը վերականգնվել է

Հալաբյանում ավտոբուսը հեռացվել է, երթևեկությունը վերականգնվել է

PanARMENIAN.Net - Հալաբյան փողոցից հեռացրել են ավտոբուսը, որի մեջ ապրիլի 25-ի երեկոյան պայթյուն էր տեղի ունեցել: Փողոցում «Սանիթեք» ընկերությունը կատարել է լվացման աշխատանքներ:

Երթևեկությունը վերականգնվել է, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

Ապրիլի 25-ին, Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է որոտացել 63 երթուղուն պատկանող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում: Զոհվել է 2 մարդ, տուժել՝ 8: Վիրավորվել են 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան,Թումոյի աշակերտներ՝ 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թ. ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Պայթյունի հետևանքով կոտրվել են մոտակա շենքի բնակարանների լուսամուտների ապակիները:

Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները տեղափոխվել են Սբ Աստվածամայր ԲԿ. Ինքնուրույն են շնչում

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---