Ուկրաինայի Ռադայի մի խումբ պատգամավորներ միացել են Ցեղասպանության ճանաչման որոշման նախագծին![]() 26 ապրիլի 2016 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ միացել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման նախագծին: Հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վիտալի Բարվինենկոյին, հայտնում է genocide.org.ua-ն: Նախաձեռնությանը միացել են Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վադիմ Նովինսկին` «Ընդդիմադիր դաշինք», Ալեքսանդր Պրեսմանը` «Վերածնունդ» կուսակցության պատգամավորական խմբի անդամ, Դավիթ Մարգարյանը` «Պյոտր Պորոշենկոյի դաշինք», ինչպես նաև Նիկոլայ Կնյաժիցկին, Իրինա Եֆրեմովան, Իգոր Բրիչենկոն, Անատոլի Դիրիվը, Գենադի Կրիվոշեյան, Ալեքսանդր Կիրշը, Իգոր Կոտվիցկին, Վադիմ Պիդբերեզնյակը, Վալերի Լունչենկոն «Ժողովրդական ճակատից»: Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանն ասել է. «Մենք շատ երախտապարտ ենք պատգամովրներին արդարությանը հավատարիմ լինելու համար»: 2013թ. հունիսի 6-ին Գերագույն ռադայում գրանցվեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը, որի նախաձեռնողներն էին պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |