Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հուսով է, որ համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ կընդլայնվի20 փետրվարի 2007 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցը կարեւոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների տեսակետից, այլ նաեւ Հայաստանի հետ ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի համատեքստում: Այդ մասին Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետ կապված հարցեր, տարածաշրջանային ծրագրեր, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: «Ես իմ գործընկերոջը ներկայացրեցի կարգավորման ընթացքը եւ հնարավոր հետագա քայլերը»,-ասել է Օսկանյանը: Իր հերթին Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ Գերմանիայի, որպես ԵՄ-ում նախագահող երկրի համար, չափազանց կարեւոր է ԵՄ ծրագրի իրագործումը Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրով: «Բուլղարիայի եւ Ռումինիայի ԵՄ-ին անդամակցելուց հետո, Հարավային Կովկասը շատ մերձավոր եվրոպական հարեւան դարձավ: Ես հուսով եմ, որ համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ կընդլայնվի ինչպես ԵՄ շրջանակներում, այնպես էլ այլ կառույցներում, մասնավորապես, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում»,-ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |