Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը լավատեսությամբ է նայում հայ-թուրքական հարաբերությունների ապագային20 փետրվարի 2007 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման առումով փոքր նշաններ կան, որոնք թույլ են տալիս ապագային նայել լավատեսությամբ: Այդ մասին Երեւանում համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Իր հերթին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդգծել է, որ ներկայումս որոշ հարաբերություններ կան Թուրքիայի հետ նախարարների մակարդակով: «Սակայն պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, որ հայտնել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մնում է անփոփոխ: Երկու երկրների միջեւ առկա բոլոր վիճահարույց հարցերը կարող են լուծվել միջկառավարական հանձնաժողովի միջոցով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո»,-ընդգծել է Օսկանյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |