«Հրազդան Ցեմենտ»-ին հարկային արտոնություն տալու օրինագիծն ԱԺ-ում չի անցել. Քվորում չի ապահովվել26 ապրիլի 2016 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Ազգային ժողովում տապալվել էր «Հրազդան-ցեմենտ» ընկերությանը պարտքերից ազատելու, արտոնություն տալու նախագիծը: Օրինագծի քվեարկությանը մասնակցել էր 54 պատգամավոր. 53-ը կողմ էին, մեկը՝ դեմ, մինչդեռ քվորում ունենալու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի մասնակցություն: Ազգային ժողովում օրինագիծն անցել էր երկու ընթերցում, բայց խորհրդարանական մեծամասնությանը չհաջողվեց անցկացնել երրորդ և վերջնական ընթերցումը: Հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չկարողացավ անցկացնել կառավարության ներկայացրած ցանկալի նախագիծը, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատասխանել է. «Ո՞վ է ասում չկարողացանք անցկացնել օրինագիծը, պարզապես ներկա չեն եղել մեր պատգամավորները»: Հարցին, թե ի՞նչ է սպասվում օրինագծին հետագայում, Այվազյանն ասել է. «Եթե կառավարությունը գտնի, որ օրինագծի ընդունումը կարևոր է ու նպատակահարմար, նորից կներկայացնի խորհրդարանին», մեջբերում է Panorama.am-ը: Այվազյանի խոսքով, նախագիծը չընդունելու հետևանքով հազարից ավելի մարդ կմնա առանց աշխատանքի, իսկ գործարանում ներդրումներ չեն կատարվի: «Հրազդան-ցեմենտ» ընկերությանը արտոնություն տալու նախագիծն ապրիլի 25-ին ԱԺ-ում ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ըստ նախագծի, ընկերությունը կազատվի 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից՝ 510 մլն 125 հազար դրամի ընդհանուր գումարի չափով: «Հրազդան-ցեմենտ» գործարանի նախկին սեփականատերը Միկա Բաղդասարովն էր, որին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը նույնպես սնանկացել էր, փակվել էին նաև Բաղդասարովի բենզալցակայաններն ու մյուս բիզնեսները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |