ԵՄ շահերը Հարավային Կովկասում կապված չեն ՆԱՏՕ-ի կամ էներգակիրների հետ20 փետրվարի 2007 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Ընտրություների հարցը պետք է տարանջատել քաղաքական հարցերից, որոնք քննարկվում են Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես, Հայաստանի հետ: Այդ մասին Երեւանում համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նրա խոսքերով, Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կժամանեն 300 դիտորդներ եվրոպական երկրներից, այդ թվում 30-ը Գերմանիայից: «Դեպի ժողովրդավարական պետություն ճանապարհին Հայաստանը պետք է երկար ճանապարհ անցնի եւ մեր պարտքն է օգնել ուժերի ներածին չափով: Ես հուսով եմ, որ ընտրություններից հետո ձեր երկիրն ավելի ժողովրդավարական կդառնա»,-ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Եվրոպայի եւ Գերմանիայի շահերը տարածաշրջանում կապված չեն ՆԱՏՕ-ի կամ էներգակիրների հետ: «Մեր համար կարեւոր է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն լինի: Մենք շահագրգռված ենք, որ այստեղ լինի կայուն տնտեսական եւ քաղաքական զարգացում»,-ընդգծել է նա: Անդրադառնալով Կասր-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման նախագծին Գերմանիայի ԱԳ նախարարը համոզվածություն է հայտնել, որ այդ ճանապարհին կարող է միանալ նաեւ Հայաստանը: «Այստեղ կարեւորը քաղաքական որոշում գտնելն է լիարժեք տարածաշրջանային համագործակցության համար»,-ընդգծել է Շտեյնմայերը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |