Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի գումարը կվերադարձվի մայիսի 26-ից հունիսի 26-ը26 ապրիլի 2016 - 21:57 AMT PanARMENIAN.Net - Իտալացի երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտիի երևանյան չեղարկված համերգի տոմսերի վերադարձը և դրանց դիմաց դրամական միջոցների փոխհատուցումը կիրականացվի մայիսի 26-ից հուլիսի 26-ը: Այդ մասին են հայտարարել համերգի կազմակերպիչ Forpostart Production-ը և նրա երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ՍՊԸ-ն: «Մեր կողմից նախապես կհայտարարվի այն վայրը, որտեղ կենտրոնացված կարգով կիրականացնվի տոմսերի ետ ընդունման և դրամական միջոցների փոխհատուցման գործընթացը` վերոնշյալ ժամանակահատվածում` ըստ ներկայացված դիմումների: Եվս մեկ անգամ խնդրում ենք համերգային ծրագրի տոմսեր ձեռք բերած բոլոր անձանց անվնաս և ամբողջական պահպանել տոմսերը վերադարձման համար: Հետևեք մեր պաշտոնական կայքին` տոմսերի ետ վերադարձման գործընթացի վայրի և պայմանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար: Միաժամանակ հայտնում ենք, որ մեր ներկայացրած պայմաններին չհամաձանելու դեպքում կարող եք դրանք բողոքարկել դատական կարգով», - մասնավորապես, ասվում է կազմակերպիչների հաղորդագրությունում: Նշվում է նաև, որ Մոսկվայի արբիտրաժային դատարանում ընթանում է դատական վարույթ` իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարած Ռամազոտտիի պրոդյուսերական ընկերության ու ծառայությունների մատուցման բացառիկ իրավունք ունեցող ընկերության դեմ: Ռամազոտիի երևանյան համերգը կայանալու էր 2016-ի ապրիլի 26-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մարտի 29-ին, սակայն, Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակում Ռուսաստանում, էստոնիայում և Հայաստանում կայանալիք համերգները չեղարկվել են: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |