ԵՄ ցեղասպանությունների ժխտման մասին օրինագծում Հայոց ցեղասպանությունը չի հիշատակվում20 փետրվարի 2007 - 17:15 AMT PanARMENIAN.Net - «Հոլոքոսթի, վերջին երկու տասնամյակներում Աֆրիկայում եւ Բալկաններում ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների մասին օրինագծում Հայոց ցեղասպանությունը չի հիշատակվում»: Այդ մասին Երեւանում համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նրա խոսքերով, Գերմանիայի առաջարկած օրինագծի ընդունումն ԵՄ-ում չափազանց բարդ է: «Յուրաքանչյուր երկիր իր օրենքներն ու տարբեր մոտեցումներն ունի այդ հարցի վերաբերյալ»,-ասել է նա: Հիշեցնենք, որ Գերմանիան հանդես է եկել օրինաստեղծ նախաձեռնությամբ, ըստ որի Եվրամիության քաղաքացիները կարող են երեք տարվա ազատազրկման դատապարտվել Հոլոքոսթի, վերջին երկու տասնամյակներում Աֆրիկայում եւ Բալկաններում ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների ժխտման համար: Օրինագիծը, եթե ստանա միավորված Եվրոպայի խորհրդարանի հավանությունը, ուժի մեջ կմտնի 2007 թվականի գարնանը: Փաստաթղթի տեքստում նշվում է, որ ԵՄ յուրաքանչյուր անդամ պետություն «բոլոր միջոցները կձեռնարկի մարդկայնության դեմ հանցագործությունների, ցեղասպանության կամ ռազմական հանցագործությունների հրապարակային արդարաց ման, ժխտման կամ կոպիտ պարզեցման փաստերի պատժման համար»: Նշենք, որ 2006 թվականի վերջում Ֆրանսիայի խորհրադարանը հավանություն տվեց մի օրենքի, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսվում է 45 հազար եվրո տուգանք կամ մեկ տարվա ազատազրկում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |