Կարմիր խաչը տեղեկացվել է Մարտակերտի և այլ բնակավայրերի հրետակոծության մասին

Կարմիր խաչը տեղեկացվել է Մարտակերտի և այլ բնակավայրերի հրետակոծության մասին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը տեղեկացվել է վերջին օրերին և ապրիլի լույս 27-ի գիշերը Մարտակերտ քաղաքի և շփման գծին մերձակա այլ խաղաղ բնակավայրերի վրա ադրբեջանական բանակի կողմից իրականացված հրթիռահրետակոծությունների մասին:

Ինչպես հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, Կարմիր խաչն իրազեկվում է որպես միջազգային անկողմնակալ, չեզոք և անկախ կառույց: Տեղեկության տրամադրումը կառույցին այսուհետ ևս շարունակվելու է:

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև լույս 27-ի գիշերը:

Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր:

Ադրբեջանը կիրառում էր տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---