Մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկները Հռոմին և Թբիլիսիին կնախընտրեն Երևանը![]() 27 ապրիլի 2016 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Երևանը մայիսյան տոներին նախընտրելի ուղղությունների թվում 3-ն է երեխաների հետ ճամփորդող ռուս զբոսաշրջիկների շրջանում: Այդ մասին ասվում է OneTwoTrip զբոսաշրջային ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է Լենտա.ռու-ն: Երևանն այս ցանկում առաջ է անցել Թբիլիսիից և Հռոմից: Ինչպես ասվում է ծառայության հաղորդագրության մեջ, հանգիստը Երևանում, ներառյալ ավիափոխադրումն ու վարձը հյուրանոցի համար, կկազմի 50 հազար ռուբլի: Վարկանիշի առաջին հորիզոնականում Լառնական է: 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նրա պահանջարկն աճել է 30 տոկսով: Ինքնուրույն զբոսաշրջիկների համար ուղևորությունը Կիպրոս մեկ ընտանիքի հաշվարկով կկազմի 99 հազար ռուբլի: Երկրորդ տեղում թուրքական Անթալիան է` մայիսի կեսին ավիաթռիչքը Անթալիա 2 մեծահասակից և 2 երեխայից բաղկացած ընտանիքի համար կկազմի մոտ 50 հազար ռուբլի հետադարձ տոմսով: 4-րդ տեղում Հռոմն է 105 հազար ռուբլով, 5-րդում` Թբիլիսին` մոտ 66 հազար ռուբլով: Վաղ ամրագրման շրջանում տուրօպերատորների ու ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկների շրջանում Անդրկովկասի երկրներ, այդ թվում Հայաստան այլցելություն ծրագրողների թիվն 2016-ին աճել է 50 %-ով: DaTravel.com-ի գլխավոր տնօրենը նշել է, որ դեպի Երևան ամրագրված տոմսերի քանակը մեկ տարում 2,9%-ից հասել է 9,5%: Ավիաուղևորությունը դեպի Երևան Մոսկվայից ամռան շրջանում էժանացել է 39%` կազմելով 6,5 հազար ռուբլի: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մայիսյան տոներին Ռուսաստանից դեպի Երևան տոմսերի ամրագրումն աճել է 62%-ով: Նման ցուցանիշներ է հայտնել ավիատոմսերի օնալյն-ամրագրման Skyscanner համակարգը: Երևանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների համար 2016-ի ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների 10-ում: Ըստ Oktogo.ru-ի, միջինը Երևանում ռուս զբոսաշրջիկն անցկացնում է 3,5 օր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |