Արցախում 3 զինվոր է վիրավորվել. Մեկի վիճակը ծանր է![]() 27 ապրիլի 2016 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 27-ի գիշերը Ադրբեջանը հերթական անգամ խախտել է կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, ինչի հետևանքով 3 զինվոր վնասվածքներ է ստացել: Նրանցից մեկը ծանր վիճակում է: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը, հայտնում է «Արցախպրեսը»: Նրա խոսքով, վնասվածքը զինվորականի կյանքին չի սպառնում և ծանր է համարվում, որովհետև վնասվել է կոնքոսկրը և լուրջ վիրահատություն անհրաժեշտ կլինի: Ինչ վերաբերում է մյուս երկու վիրավորին, նրանց վիճակը գնահատվում է որպես բավարար. նրանցից մեկը հարվածային ալիքի հետևանքով ուղեղի ցնցում է ստացել, իսկ երկրորդը թոքի բեկորային վնասվածք: Երեք վիրավորն էլ որակյալ բուժօգնություն են ստանում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վիրավորված զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևան: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, հայտնում է Panorama.am-ը: «Տեղափոխվել է մեկ վիրավոր` կրծքավանդակի և որովայնի հատվածում ստացած վիրավորումով»,-ասել է նախարարը: Ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև լույս 27-ի գիշերը: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր: Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |