Շոյգու. ՌԴ-ն շահագրգռված է, որ իր դաշնակիցներն արդիական սպառազինություն ունենան27 ապրիլի 2016 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը շահագրգռված է, որ իր դաշնակիցներն ու գործընկերները կոմպակտ, բարձր շարժունակության ուժեր ունենան` հագեցած ժամանակակից զենքով: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր դաշնակիցներն ու գործընկերները կոմպակտ, բարձր շարժունակության զինված ուժեր ունենան` հագեցած արդիական սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, որոնք ունակ կլինեն հուսալիորեն և արդյունավետ կերպով դիմակայել ազգային անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին: Մեր գործողությունների տրամաբանությունը պարզ է ու հստակ` ՀԱՊԿ սահմանների ամրացումը Ռուսաստանի անվտանգության հզորացում է»,-հայտարարել է Շոյգուն Միջազգային անվտանգության մոսկովյան խորհրդաժողովի շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ ՌԴ ՊՆ ղեկավարի, ընդհանուր խնդիրներից մեկն է թույլ չտալ ահաբեկչության տարածում ԱՊՀ երկրների տարածքում: Շոյգուն պարզաբանել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում «վտանգավոր իրավիճակին» Կենտրոնական Ասիայում, որի վրա բացասաբար է ազդում ահաբեկչական սպառնալիքն Աֆղանստանի տարածքից: 2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ տրամադրի՝ սպառազինության ձեռքբերման համար: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ապրիլի 11-ին հայտարարել է, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է: Ընթերցեք նաև. ՌԴ-ից գնվող զենքի գործարքով պարտավորությունների իրականացումը կվերահսկվի Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |