Freedom House-ի մամուլի ազատության վարկանիշում ՀՀ-ն «ոչ ազատ» երկրների շարքում է27 ապրիլի 2016 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Ժողովրդավարության, քաղաքական ազատության և մարդու իրավունքների ոլորտներում հետազոտություններ իրականացնող Freedom House ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է 2015-ի ընթացքում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ զեկույցը։ Փորձագետները գնահատել են 199 երկրի զանգվածային լրատվական միջոցները 0-ից 100 բալանոց համակարգով՝ երեք դասակարգումով՝ ազատ, մասամբ ազատ և անազատ: ԶԼՄ-ների ազատության ինդեքսում Հայաստանը 63 միավորով զբաղեցնում է 139-րդ տեղը և շարունակում է մնալ «ոչ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքում։ 2014-ի զեկույցում Հայաստանը զբաղեցրել էր 135-րդ տեղը և ստացել 61 միավոր։ ԶԼՄ-ների ազատության ինդեքսում Ադրբեջանն 89 միավորով զբաղեցնում է 189-րդ տեղը, Ռուսաստանը՝ 83 միավորով 176-րդ տեղը, Թուրքիան՝ 42 միավորով 156-րդ տեղը, Իրանը հավաքել է 90 միավոր և զբաղեցրել 190-րդ տեղը: Այս երկրները նույնպես գտնվում են «ոչ ազատ» մամուլով երկրների շարքում: Զեկույցում նշվում է, որ 2015-ի ամենազգալի անկումներից մեկը գրանցել է Ադրբեջանը՝ հայտնի լրագրողի դաժան և մինչև հիմա չբացահայտված սպանության, ինչպես նաև հունիսին Եվրոպական խաղերի ընթացքում արտասահմանյան լրագրողների մուտքի վերաբերյալ սահմանափակումների պատճառով։ Եվրասիական տարածաշրջանում լավագույն արդյունքներն է ցույց տվել Վրաստանը, որը դասվել է «մասամբ ազատ» մամուլ ունեցող երկրների թվին՝ հավաքելով 49 միավոր և զբաղեցնելով 96-րդ տեղը։ Զեկույցի համաձայն՝ ընդհանուր առմամբ ԶԼՄ-ներն «ազատ» են գնահատվել 62 պետությունում (31 տոկոս), 71 երկրի (36 տոկոս) մամուլը ճանաչվել է «մասամբ ազատ», իսկ մնացած 66 երկրները (33 տոկոս)՝ «ոչ ազատ»: Զեկույցում նշվում է, որ ամենաշատը մամուլի ազատության վրա ճնշում է գործադրվել Մերձավոր Արևելքում և Թուրքիայում, որտեղ կառավարությունները և խմբավորումները ճնշում են գործադրել լրագրողների և լրատվամիջոցների վրա։ Freedom House-ը նշում է, որ Սիրիան, որտեղ անցած տարի սպանվել է առնվանզ 14 լրագրող, 2015-ին մնացել է լրագրողների գտնվելու համար ամենավտանգավոր վայրը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |