Ուսանողներին տարկետում չի տրվի՝ բացառությամբ որոշ դեպքերի. Օրինագիծը կներկայացվի ԱԺ27 ապրիլի 2016 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն ապրիլի 27-ին ԱԺ—ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ խոսել է ուսանողներին զինվորակար պարտադիր ծառայության տարկետումից ազատելու օրենսդրական նախաձեռնության մասին: Հակոբյանը հիշեցրել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունն այն մասին, որ բանակում հիմնականում աղքատ ընտանիքների երեխաներն են՝ միջին և բարձր խավի ընտանիքների երեխաների բուհեր ընդունվելու պատճառով: Այդ կապակցությամբ պատգամավորը նշել է, որ դեռևս մեկ տարի առաջ Թևան Պողոսյանի հետ նախագիծ էր մշակվել, համաձայն որի բոլոր ուսանողները պիտի անցնեն ծառայության 18 տարին լրանալուն պես, որը կառավարությունը չէր մերժել, սակայն նշել էր, որ հարցի շուրջ կոնսենսուս պիտի լինի: Tert.am-ի հաղորդմամբ, պատգամավորը նշել է, թե միշտ չէ, որ ժողովրդահաճո օրենքներ պետք է ընդունվեն: Նա կարծիք է հայտնել, որ փոփոխության պատճառով գիտությունը չի տուժի, քանի որ թեզ պաշտպանողներից 10%-ն է միայն գիտությամբ զբաղվում, ու հետաքրքրվել է նախագծի ապագայով: Կառավարության աշխատակազմի ղեկավարը Դավիթ Հարությունյանը պատասխանել է, որ գաղափարը լրամշակված տեսքով կառավարությունը շատ շուտով կներկայացնի խորհրդարան: «Կան որոշակի մասնագիտություններ, հատկապես՝ բնագիտական մասնագիտությունները, որոնց պոտենցիալն ուղղվում է ռազմարդյունաբերությանը՝ բացառությամբ որոշակի դեպքերի։ Մենք այդ լուծումը տալու ենք»,-ասել է Հարությունյանն ու նշել, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում խորհրդարանը կստանա նախագիծը: Գործող կարգի համաձայն, համալսարաններում պետպատվերով սովորող ուսանողները ստանում են զինծառայությունից տարկետում: Նույնը վերաբերվում է նաև ասպիրանտներին, իսկ գիտական թեզ պաշտպանողներն ազատվում են պարտադիր ծառայությունից: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |