ԵՄ-ն լրացուցիչ պայմաններ առաջ չի քաշել Վրաստանին առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ տրամադրելու համար![]() 28 ապրիլի 2016 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը լրացուցիչ պայմաններ առաջ չի քաշել Վրաստանին առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի տրամադրման դիմաց, Եվրախորհրդարանը պատրաստ է քվեարկել Եվրահանձնաժողովի համապատասխան առաջարկության օգտին, երբ այն ներկայացվի: Այսպիսի հայտարարություն է արել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: «Եթե երկիրը կատարել է անհրաժեշտ չափանիշներին համապատասխանելու քայլերը, նրան տրամադրվում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ»,-ասել է Շուլցը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»: Շուլցը հիշեցրել է, որ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ առաջարկելը Եվրահանձնաժողովի իրավասությունն է: Սակայն նա վստահություն է հայտնել, որ եվրոպացի խորհրդարանականները ձայների մեծամասնությամբ կքվեարկեն այդ առաջարկի օգտին: Ոչ մի մոտավոր ժամկետ նա չի նշել: Ուսուպաշվիլին իր հերթին հավաստիացրել է, որ «չափանիշների կատարման աշխատանքն ընթանում է իր հունով և որոշ ժամանակ կպահանջի: ԵՄ-ն Վրաստանին անվանել է «ԵՄ առանցքային դաշնակիցը տարածաշրջանում»: 2015-ի ավարտին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Ուկրաինան և Վրաստանը կատարել են բոլոր անհրաժեշտ պայմանները ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականցման համար: Եթե Բրյուսելի և Թբիլիսիի միջև կնքված այս համաձայնագրի վերջնական վավերացման ճանապարհին որևէ անակնկալ չարձանագրվի, ապա Վրաստանի քաղաքացիներն արդեն 2016-ի ամռանը հնարավորություն կստանան երեք ամիս ժամկետով Շենգենյան համաձայնագրին մաս կազմած եվրոպական պետություններ մեկնել առանց մուտքի արտոնագրերի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |