Թուրքիային կարող են ստիպել փոխհատուցե՞լ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին21 փետրվարի 2007 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Մոտակա տարիներին Թուրքիան կարող է բախվել Հայաստանին փոխհատուցում վճարելու անհրաժեշտության հետ, այդ մասին հայտարարել է թուրք-ամերիկայն ասամբլեայի (ATAA) նախկին նախագահ Էրջումենտ Կիլիչը: Նա պնդում է, որ «Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված Հայաստանի բոլոր ջանքերի նպատակն է դրամական փոխհատուցում ստանալը»: Կիլիչը հիշեցրել է, որ որոշ ամերիկյան ապահովագրական ընկերություններ սկսել են փոխհատուցում վճարել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին եւ այդ գործընթացը շարունակվում է: «Այդ գումարները լրացնելու համար խոշոր ապահովագրական ընկերությունները կդիմեն Թուրքիային»,-նշել է Կիլիչը, գրում է «Հյուրիեթը»: Նա չի բացառում, որ բանկային եւ ապահովագրական ընկերությունները ճնշում կգործադրեն Թուրքիայի հանդեպ Ցեղասպանության զոհերին փոխհատուցում վճարելու համար: Հիշեցնենք, որ «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերությունն, 2515 հայտարարություն ընդունելով Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ 1885-1915թթ. իրենց կյանքը ապահովագրած անձանց ժառանգներից, նոյեմբերի 11-ից սկսել է վճարումները: Փոխհատուցումների գումարը Ցեղասպանության 1254 զոհերի հարազատներին, որոնք բնակվում են Հայաստանում, կազմում է 3,6 մլն դոլար, եւս 2,7 մլն դոլար կստանան ԱՄՆ հայերը: Ընդհանուր առմամբ փոխհատուցումներ կստանան շուրջ 26 երկրներում բնակվող հայեր: Փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 8 մլն դոլար: Փոխհատուցումների վճարումից հետո կմնա շուրջ 3 մլն դոլար, որոնք կբաշխվեն բարեգործական կազմակերպությունների միջեւ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |