Ամերիկացի ցեղասպանագետ. Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն աջակցում է նաև Օբաման![]() 28 ապրիլի 2016 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի հայտնի ցեղասպանագետ Ֆրենկ Ջի Պերեսը, ով պատմություն է դասավանդում Սան Բենիտո ավագ դպրոցում, Mercury News պարբերականի համար Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդված է գրել։ «Ցեղասպանության փաստի ժխտումը բարոյապես անպատասխանատու ու վտանգավոր երևույթ է` հատկապես, երբ նման դիրքորոշումն արմատավորված է երկրի գիտակցության մեջ։ Ասվածը բնորոշ է Թուրքիային, որը 1 դարից ավելի է՝ թաղել է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ու փորձում է համոզել աշխարհին, որ իր երկրի տարածքներում այդքան մարդկանց սպանություններն իրականում տեղի չեն ունեցել: Սակայն կան անվիճելի փաստեր, որոնց հիման վրա պատմաբանները փաստել են, որ տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»,- գրում է Պերեսը` շընթերցողին ներկայացնելով Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կարգավիճակի, կայսրության զարգացման գործում ունեցած ներդրման, ինչպես նաև իշխանությունների կողմից նրանց հանդեպ խտրական վերաբերմունքի ու բռնաճնշումների վերաբերյալ ստույգ պատմական փաստեր, գրում է Tert.am-ը: «Ի տարբերություն Գերմանիայի` Թուրքիան երբեք չի ընդունել իր արյունոտ անցյալը։ Այն վարում է ժխտողական քաղաքականություն, որին, ցավոք, աջակցում է նաև նախագահ Օբաման»,- նշել է ցեղասպանագետը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ տարեկան ելույթում կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: «Այսօր մենք կրկին մտորում ենք 20-րդ դարի առաջին մասսայական սպանության՝ Մեծ Եղեռնի մասին, որի ընթացքում 1.5 մլն հայ սպանվել, տեղահանվել ու իրենց մահն են գտել», - մասնավորապես, ասվում է Օբամայի ուղերձում: Հայոց ցեղասպանության ճանաչումն Օբամայի նախընտրական խոստումն էր: Սակայն, դառնալով նախագահ 2009 թվականին, նա այդպես էլ չարտաբերեց «ցեղասպանություն» բառը հայերի ոչնչացումը նկարագրելուց, սահմանափակվելով «Մեծ Եղեռն» եզրույթի կիրառմամբ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |