ՀԲ-ն չի փոխել ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը ԼՂ հարցի սրման իրավիճակում, ծրագրերը չեն դադարեցվում28 ապրիլի 2016 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը չունի որևէ գնահատական՝ կապված տնտեսական վիճակի վատթարացման հետ՝ ԼՂՀ-ում իրավիճակի սրմամբ պայմանավորված: Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին՝ պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք կանխատեսում, որ ռազմական իրավիճակի սրումը կանդրադառնա ՀՀ-ի տնտեսական աճի վրա: Միաժամանակ նա նշել է, թե իրենց փորձն այլ երկրների հետ ցույց է տվել, որ նմանատիպ իրավիճակների երկարատևության դեպքում դա ազդեցություն է ունենում ընդհանուր վստահության վրա, որն էլ իր հետևանքն է ունենում ուղղակի օտարերկրյա ներդրումների վրա: «Սակայն նման ազդեցություն մենք դեռևս չենք նկատում: Ուզում ենք նաև ասել, որ խոր ափսոսանք ենք ապրում նման իրավիճակի համար, որովհետև շատ լավ գիտակցում ենք, որ հայ ընտանիքները և համայնքները հայտնվել են խիստ դժվարին կացության մեջ»,- ասել է նա և հայտարարել, որ Համաշխարհային բանկը ծրագրային որևէ գործունեություն չի դադարեցնում Հայաստանում: Բեյլին հայտնել է, որ կոնկրետ իրենք Ղարաբաղում չունեն որևէ ծրագիր, բայց մյուս կողմից ունեն ծրագրեր, որոնք օժանդակում են առողջապահությանը, գյուղատնտեսությանը Հայաստանի սահմանային շրջաններում՝ Սյունիք, Տավուշ և այդ գործունեությունները չեն դադարեցվել, գրում է Tert.am-ը: Անդրադառնալով տնտեսական աճի տեմպերին՝ նա նշել է, որ դիտարկելով առաջին երեք ամիսը՝ տնտեսության աճն ավելի դինամիկ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում է գրանցվել: Բայց նշել է, որ պետք է հաշվի առնել, որ առաջին եռամսյակը լուրջ սեզոնայության տարբերակ է կրում, ուստի չեն կարող ասել, որ մյուս ամիսներին էլ կարձանագրվի տնտեսական ակտիվություն: Ըստ այդմ էլ նա նշել է, որ այս պահին ՀԲ-ն որևէ փոփոխության չի ենթարկել 2016-ի 2,2 տոկոս ՀՀ-ի տնտեսության աճի կանխատեսումը: Բեյլին նշել է, թե գազի սակագնի նվազումը տնտեսության զարգացման համար էական ազդեցություն չի ունենա, չնայած բնականաբար իր ազդեցությունը կունենա սպառողների վրա և այն ծախսերի, որ կատարում են տնտեսվարողները: Նա նշել է, որ ընդհանուր տնտեսության մեջ էլ գազի սակագինը փոքր մասն է կազմում ծախսերի համար, որ ընկերությունները կատարում են: Ըստ նրա՝ իրենք ավելի մեծ ուշադրություն են դարձնում ՀՀ-ից կատարվող արտահանումների վրա և շատ ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ այն, որ ՌԴ-ի և ԵՏՄ-ի վրայից պատժամիջոցները վերացվեն առաջիկա 3-6 ամիսների ընթացքում: «Դա շատ ավելի մեծ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա»,-ասել է նա: Լորա Բեյլին նաև նկատել է, որ 202015-ը լավ տարի էր գյուղատնտեսության համար, բայց ի հակառակ դրան՝ այս տարի մարտին վատ եղանակներ եղան, որը կարող է բացասական անդրադառնալ բերքի արտադրության վրա: Համաշխարհային բանկը 2015-ին Հայաստանում կանխատեսում է8 2.5% տնտեսական աճ, 2016-ին՝ 2.2%, իսկ 2017 և 2018-ին համապատասխանաբար 2.8 և 3% աճ: Հայաստանում 2015-ի աճի մասով ՀԲ-ն իր կանխատեսումը 1.7%-ային կետով բարելավել է և, ընդհակառակը, 2016-ի աճի մասով կանխատեսումը -0.7%-ով վատթարացրել է: $30 մլն-ի վարկ ՀԲ-ից՝ էլեկտրաէներգետիկ համակարգի առողջացմանը Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |