Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. Բախվել են ԱԶԿ և քրդամետ կուսակցության անդամները28 ապրիլի 2016 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» (ԺԴԿ) կուսակցությունների պատգամավորների միջև, հայտնում է Tert.amը: Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, Շըրնաք նահանգից ընտրված ԺԴԿ պատգամավոր Ֆերհաթ Ենջուն իր ելույթում քննադատել է թուրքական զինված ուժերի գործողությունները քաղաքացիների դեմ: «Հիշատակում եմ Սիլոփիի այն խաղաղ բնակիչներին՝ ներառյալ երեխաներին, որոնք սպանվել են իշխանությունների այդ գործողությունների հետևանքով»,-ասել է նա։ Քուրդ պատգամավորի խոսքերը բուռն արձագանք են գտել ԱԶԿ-ականների կողմից, և ծեծկռտուք է սկսվել։ Քրդամետ կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ կանայք, իրենց կուսակցի ելույթի ընթացքում մոտեցել են ամբիոնին՝ նրան պաշտպանելու համար։ Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ չնայած Թուրքիայի խորհրդարանում նման միջադեպեր էլի են եղել, սակայն սա առաջին լուրջ բախումն էր իշխող կուսակցության և ամիսներ առաջ առաջին անգամ մեջլիսում հայտնված քրդամետ ուժի միջև։ Ապրիլի 22-ին Թուրքիայի խորհրդարանի ԺԴԿ-ի հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան էր տարել 1915 թվականին նահատակված հայ մտավորական-պատգամավորների՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի և այլ մտավորականների լուսանկարները, հայտարարելով, որ մինչև 1915 թվականն Օսմանյան պառլամենտում այդ մարդկանց հետ միասին գործել են յոթ հայ պատգամավոր, որոնք սպանվել են Ցեղասպանության ժամանակ և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ, պարզել մանրամասները: Ապրիլի 23-ին Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Շիշլի շրջանի կառույցը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման միջոցառում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |