Հայ պատմաբանն ընդունել է թուրք գործընկերոջ առաջարկը` համատեղ աշխատանքի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Առաջին անգամ հայ պատմաբանն ընդունել է Հայոց ցեղասպանության համատեղ ուսումնասիրման մասին թուրքական առաջարկությունը: Ինչպես գրում է թուրքական Sahab թերթը, հայկական սփյուռքի հայտնի պատմաբաններից մեկը` «Կապույտ գրքի» խմբագիր Արա Սարաֆյանը, ընդունել է Թուրքիայի պատմության ինստիտուտի տնօրեն Յուսուֆ Խալաչողլու առաջակը` համատեղ հետազոտության վերաբերյալ:



Նշենք, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ հարաբերությունների բարելավումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կախված է ոչ թե պատմաբաններից, այլ կառավարություններից: Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսությանը` առանց նախապայմանների: Հիշեցնենք, որ անգլիացի պատմաբաններ լորդ Բրայսի եւ Արնոլդ Թոյնբիի «Կապույտ գիրքը» (հրատարակության պաշտոնական անվանումը` «Վերաբերմունքը հայերի նկատմամբ Օսմանյան Կայսրությունում 1915-1916 թվականներին») հանդիսանում է Հայոց ցեղասպանության մասին ամենակարեւոր վկայությունների մեկը:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---