Ադրբեջանն արկակոծել է ՊԲ դիրքերը, հայկական կողմը կանխարգելիչ քայլեր է սկսել![]() 28 ապրիլի 2016 - 22:02 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ապրիլի 28-ի ժամը 20:00 ընթացքում խախտել է օրվա ընթացքում պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդմամբ, ադրբեջանական զինուժը 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից վերսկսել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիրքերի արկակոծումը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են կանխարգելիչ գործողություններ: Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմաբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ՊԲ մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ: Կարդացեք նաև. ՊԲ. Ադրբեջանը գյուղերում ռազմական օբյեկտներ է տեղակայել, դրանք լեգիտիմ թիրախներ են (Լուսանկարներ, տեսանյութ) Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |