ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել հետաքննել «Լիհիի օրենքի» խախտումն Ադրբեջանին սպառազինելու փաստով29 ապրիլի 2016 - 18:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի ավագ անդամ, կոնգրեսական Լորետա Սանչեսը կոչ է արել հետաքննել «Լիհիի օրենքի» խախտումը Ադրբեջանին սպառազինելու, ինչպես նաև ապրիլի 2-ին Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության մարդու իրավունքների խախտման փաստով, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: ԱՄՆ «Լիհիի օրնեքն» արգելում է ԱՄՆ-ին օգնություն ցուցաբերել այն անձանց և խմբերին, որոնք կոպտորեն և սիստեմատիկաբար խախտում են մարդու իրավունքները: Ապրիլի 28-ին Ներկայացուցիչների պալատում ունեցած իր ելույթում կոնգրեսականը նշել է, որ հավաստի ապացույցներ է ստացել, որոնք հաստատում են ադրբեջանցի զինվորականների կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտման փաստերը: «Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն պետք է հետաքննություն սկսի ադրբեջանական բանակի կողմից «Լիհի օրենքը» խախտելու փաստերով»,-ասել է կոնգրեսականը: Կոնգրեսականը հավելել է, որ փաստերի հետաքnնությամբ պետք է զբաղվեն ԱՄՆ պաշտպանության նախարարն ու պետքարտուղարը: Սանչեսը նաև խստորեն դատապարտել է մարդու իրավունքների վիճակն Ադրբեջանում` ուշադրություն հրավիրելով նաև Ալիևի կողմից Ռամիլ Սաֆարովի ներման փասին, որը կացնահարել է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ-ի անգլերեն լեզվի դասընթացների ժամանակ` Բուդապեշտում: Ավելի վաղ ԱՄՆ Իլինոյս նահանգից սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ Մարք Քըրքը կոչ է արել Օբամայի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին բռնությունների համար: Քըրքը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և պետքարտուղարությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկել բռնության համար և աջակցել կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի ներկայացրած՝ խաղաղությանն ուղղված քայլերի իրականացմանը։ Դրանք ներառում են շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, այդ հատվածում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մշտադիտարկողների ներկայությունն ավելացնելու, ինչպես նաև կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղադրելու առաջարկներ։ Ամերիկացի կոնգրեսական Լինդա Սանչեսը ևս դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ու կոչ արել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին հարգել հրադադարը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |