Ռուս դիվանագետ. Սիրիայի բանակը պատրաստվում է գրոհել Դեր Զորն ու Ռաքքան![]() 29 ապրիլի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի Զինված ուժերը ռուսական օդուժի աջակցությամբ պատրաստվում են հարձակման անցնել Դեր Զորի և Ռաքքայի ուղղությամբ: Այդ մասին լրագրողներին է հայտնել Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բաժանմունքներում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը: Դիվանագետը հիշեցրել է, որ հրադադարի ռեժիմը չի տարածվում ԻՊ, «Ջեբհաթ ան Նուսրա» և ահաբեկչական այլ կազմակերպությունների վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Նմանատիպ գործողությունների արդյունքում ազատագրվեց Պալմիրան, իսկ հիմա նախահարձակ գործողություններ են նախապատրաստվում Դեր Զորի և Ռաքքայի ուղղությամբ: «Ջեբհաթ ան Նուսրայի» նման խմբավորումների պատճառով է, որ Հալեպում և մի քանի այլ վայրերում մարտեր են ընթանում»,-ասել է նա: Դեր Զորը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևելքում և արդեն մի քանի ամիս է պաշարված է ԻՊ գրոհայինների կողմից: Ահաբեկիչներին հաջողվել է փակել դեպի քաղաք տանող բոլոր ճանապարհները: Ռաքքան իր հերթին արդեն մի քանի տարի է գրոհայինների հիմնական հենակետն ու «մայրաքաղաքն է» համարվում: Մարտի 27-ին սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։ Աշխարհազորայիններն ու զինվորականները ցուցադրաբեր հրկիզել են ԻՊ սև դրոշը: Պալմիրան կարևոր ռազմավարական նշանակություն ունի Դամասկոս-Դեր Զոր մայրուղում: Ընթերցեք նաև. Հայ սակրավորները հնարավոր է մասնակցեն Պալմիրային ականազերծմանը Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |