ԵՄ-ն միշտ մեծ ուշադրություն է հատկացրել Հարավային Կովկասի տարածաշրջանին21 փետրվարի 2007 - 18:04 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ում Գերմանիայի նախագահությունը կաջակցի հայ-գերմանական հարաբերությունների բարելավմանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը: Նրա խոսքերով, Եվրամիությունը միշտ մեծ ուշադրություն է հատկացրել Հարավային Կովկասի տարածաշրջանին: «Այժմ այդ ավանդույթը հատկապես ուժեղացել է այն բանի շնորհիվ, որ Գերմանիան միշտ նշանակություն է տվել փոքր երկրների հեր հարաբերություններին»,- նշել է Ղազինյանը:«Այս լույսի ներքո Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցելությունը Հայաստան մեծ նշանակություն ունի: Գերմանիայի պաշտոնական շրջանակները ցանկանում են Հարավային Կովկասը տեսնել` որպես ընդհանուր աշխարհաքաղաքական միավոր: Գերմանիան տարածաշրջանի ապագան տեսնում է տարածաշրջանի երկրների խաղաղ համագործակցության մեջ»,- ասել է Գերմանիայում ՀՀ դեսպանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |