Շարմազանով. ՀՀ նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է29 ապրիլի 2016 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նպատակը նախ և առաջ ոչ թե միակողմանի ճանաչումն է, այլ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը, որպեսզի Լեռնային Ղարաբաղը դառնա միջազգայնորեն ընդունված սուբյեկտ: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հավանականության մասին հարցին, հայտնում է Panorama.am-ը: «Ուշ թե շուտ դա լինելու է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միակ ապագան է՝ լինել դե յուրե ճանաչված ԼՂՀ քաղաքացիներ, այլ ճանապարհ չկա»,- ասել է նա: Ըստ նրա՝ անկախ նրանից՝ կուզի Ադրբեջանը, թե ոչ, պայքարն Արցախի ժողովուրդը սկսել է անկախության և ազատության համար. «Եվ հայ ժողովուրդը, ՀՀ իշխանությունները սատարելու են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին՝ ապրելու միջազգայնորեն ճանաչված անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»,- ասել է Էդուարդ Շարմազանովը: Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հայտարարություններին, ՀՀԿ խոսնակը նշել է. «Թյուրընկալում է եղել իմ գործընկերոջ հարցազրույցի հետ կապված: Հաջորդ օրը Հերմինե Նաղդալյանը հարցազրույց է տվել՝ նշելով, որ խնդրի բանալին գտնվում է Ստեփանակերտում, այսինքն՝ Արցախի ժողովուրդն ու իշխանությունը պետք է որոշեն Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը»: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ: «Քայլ համար մեկ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկու՝ հասցեական հայտարարություններ և երեք՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: Այս պահին բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է, որովհետև, երբ գնում են մարտական գործողություններ կամ գոնե դրանք ամբողջովին չեն ավարտվել, երբ Ադրբեջանը խախտում է 1994թ-ի հրադադարի պայմանագիրը, որը ստորագրել է Արցախի ու Հայաստանի հետ, նաև խախտում է Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին»,-ասել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |