ԼՂՀ նախագահ. Պետք է դադարեցնել անհիմն քննարկումները` հողերի հանձնում չի լինելու29 ապրիլի 2016 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում հողերի հանձնում չի լինելու, այս մասին Արցախի Հանրային Հեռուստատեսությանը և «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: «Ես տեղյակ եմ հողերի վերադարձի հետ կապված քննարկումների, մեկնաբանությունների մասին, կցանկանայի, որ դադարեցնենք անհիմն քննարկումները»,- ասել է նա, հայտնում է «Sputnik Արմենիան»: Նա հորդորել է հակասություններ չփնտրել Հայաստանի և Արցախի տեսակետների միջև: «Անհրաժեշտ է դադարել հակասություններ փնտրել Հայաստանի և Արցախի տեսակետների միջև: Այդպիսի բան չի կարող լինել: Մենք գործ ունենք համազգային նշանակության խնդրի հետ, չենք կարող ունենալ հակասություններ: Մենք իրականացնում ենք հետևողական աշխատանքներ և դեռ այս պահի դրությամբ չենք ստացել Ադրբեջանի կողմից առաջին և հիմնական պատասխանը՝ ընդունում են նրանք մեր անկախությունը, թե չէ: Եթե չէ, ապա այն, ինչ քննարկվում է, այն, ինչ խոսվում է, առ ոչինչ են»,- ասել է նա: ԼՂՀ նախագահն ասել է նաև, որ Արցախը փորձելու է այնպես անել, որ բանակցային գործընթաց սկսելու դեպքում ներգրավվի որպես լիարժեք կողմ: «Բանակցային գործընթացում առանց Արցախի Հանրապետության մասնակցության անհնար է այս հիմնախնդիրը լուծել, որովհետև չկա մի հավանական զարգացում, որպեսզի առանց մեր մասնակցության այս խնդիրը ստանա իր լուծումը: Այդպիսի բան չի լինելու»,- ասել է Բակո Սահակյանը: Սահակյանը նշել է, որ չնայած այդ մոտեցմանը` իրենց համար խանգարված ձևաչափով բանակցությունները մի քանի անգամ նախընտրելի են պատերազմական գործողություններից, ինչն էլ չի նշանակում, թե իրենք հրաժարվում են իրենց դիրքորոշումից: Բակո Սահակյանը նշել է նաև, որ այս պահին բանակցային գործընթացի հնարավորություն չի տեսնում: «Այն, ինչ թույլ է տվել Արբեջանը, որևէ կերպ չի խոսում այն մասին, որ մոտ ապագայում մենք վերադառնալու ենք բանակցային սեղանի շուրջ»,- ասել է նա: Ընթերցեք նաև. Նախագահը ԼՂ շուրջ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ 3 պայման է նշել Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |