ԼՂՀ օմբուդսմենը հրաժարական է տվել![]() 29 ապրիլի 2016 - 13:40 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնել է ԼՂՀ օմբուդսմենի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը: «Հրաժարականը Հայրապետյանի կողմից պլանավորվել էր դեռևս տարեսկզբին, սակայն հետաձգվել՝ 2015-ի տարեկան զեկույցը նախապատրաստելու և ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով: Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կշարունակեն մնալ ԼՂՀ-ում որպես բարձրագույն արժեքներ, իսկ դրանց հետևելն ու պաշտպանությունը՝ պետության և հասարակության հիմնական պարտականություններից մեկը», - ասված է հաղորդագրության մեջ: 2016-ի հունվարին հրաժարական է տվել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: ՀՀ նոր օմբուդսմեն էր նշանակվել արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը: Յուրի Հայրապետյանը զբաղեցնում է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը 2008-ից, 2009-ից նա Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտի անդամ է։ ԼՂՀ-ում օմբուդսմենի գրասենյակը գործում է 2008-ից: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |