Լավրովն ու Քերին քննարկել են Սիրիան ու Ղարաբաղը![]() 30 ապրիլի 2016 - 00:15 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել: Զրույցի հիմնական թեման սիրիական ճգնաժամի կարգավորումն էր՝ հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված համատեղ ջանքերի, շրջափակված բնակավայրերին հումանիտար օգնության տրամադրման ու կայուն քաղաքական երկխոսության կայացման շնորհիվ: Լավրովը շեշտել է խաղաղ բանակցություններին քրդերի ներգրավման ու սիրիական ընդդիմության ուժերի և ահաբեկիչների տարանջատման անհրաժեշտությունը: Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև այլ երկկողմ հետաքրքրության հարցեր: Ապրիլի 19-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը հանդիպում էին անցկացրել: Նրանք քննարկել էին Անդրկովկասում անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |